Պետդեպարտամենտը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը կողմ է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»։
«Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը պահպանում է մեր հիմնական նպատակի՝ ԴԱԻՇ-ի տևական պարտության ամբողջականությունը և Սիրիայի ժողովրդին ավելի լավ ապագա կտա», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Պետդեպարտամենտը նշել է, որ Միացյալ Նահանգները կանոնավոր կապ է պահպանում տարածաշրջանային գործընկերների հետ և ողջունում է Սիրիայում ցանկացած ներդրում, որը «նպաստում է բոլոր սիրիացիների համար խաղաղ և բարգավաճ երկրում ապրելու հնարավորության ստեղծմանը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն