Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից աճող ռազմական և քաղաքական ճնշման ֆոնին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է պատրաստել, որով Ռուսաստանին խնդրում է Կարակաս տեղափոխել ռազմական ինքնաթիռներ, ռադարներ և հրթիռներ, հաղորդում է The Washington Post-ը։
«Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մադուրոն նամակ է պատրաստել, որով Ռուսաստանին խնդրում է հրթիռներ, ռադարներ և արդիականացված ինքնաթիռներ մատակարարել՝ ի պատասխան Կարիբյան ավազանում ամերիկյան ուժերի կուտակման», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է հոդվածում, Մադուրոն նմանատիպ խնդրանքներ է ներկայացրել նաև Չինաստանին և Իրանին։ The Washington Post-ը գրում է, որ Վենեսուելան ցանկանում է «ամրապնդել իր հնացող ռազմական կարողությունները»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան