Սլովակիայում աջակցել են Հունգարիայի և Չեխիայի հետ հակաուկրաինական դաշինքի ստեղծմանը
Աշխարհ
Սլովակիան աջակցում է Եվրոպական Միության շրջանակներում Հունգարիայի և Չեխիայի հետ հակաուկրաինական դաշինք ստեղծելու գաղափարին։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Սլովակիայի իշխող «Սմեր» կուսակցության փոխնախագահ Լյուբոշ Բլահան։
Նրա խոսքով՝ ԵՄ այն քաղաքական գործիչների համատեղ գործողությունները, ովքեր «դեռ պահպանում են իրենց առողջ բանականությունը», ոչ միայն հնարավոր են, այլև հավանական։
«Եվրոպան, տասնամյակներ անց, կրկին համակված է կոլեկտիվ խելագարության, որը մեզ բոլորիս տանում է դեպի պատերազմ, անկում և քաոս», - ասել է Բլահան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան