Եվրամիությունում հայտարարել են՝ Չինաստանը շահում է Ուկրաինայի հակամարտությունից
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը The Economist-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Չինաստանը չի շահի ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումից, քանի որ դա ԱՄՆ-ի ողջ ուշադրությունը կուղղի դեպի Պեկին։
Կալլասը պատմել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ իր զրույցի մասին։ Նրա խոսքով՝ հենց սա է նա փորձել փոխանցել իրեն։
Եվրամիության արտաքին գործերի նախարարը նշել է, որ ինքը քննարկել է այս հարցը ճապոնացի վերլուծաբանների հետ։
«Նրանք կարծում են, որ ուկրաինական հակամարտությունը Չինաստանում ժողովրդականություն չի վայելում, և Պեկինը պետք է ինչ-որ կերպ արդարացնի այս հակամարտությանն իր փաստացի աջակցությունը՝ փորձելով մեղմացնել իր հռետորաբանությունը և ասել. «Տեսեք, սա մեր շահերից է բխում»», - ասել է Կալլասը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան