Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները չեն ընդհատվել․ TASS
Ռուսաստան
Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները չեն ընդհատվել, Մոսկվան չի հեռացել այն սկզբունքներից, որոնք ձեռք են բերվել Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնել Է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը, գրում Է TASS-ը։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս ավելի հաճախ են հաղորդագրություններ հայտնվում այն մասին, թե ռուս-ամերիկյան շփումները բարդացրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման գործընթացը և, ընդհանուր առմամբ, հեռացրել են ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարը:
«Ռուսական կողմը դուրս չի եկել այն ըմբռնումների շրջանակից, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների կողմից Ալյասկայի գագաթնաժողովում ուկրաինական ճգնաժամի թեմայի շուրջ կարծիքների մանրամասն փոխանակման ընթացքում», - ասել է գործակալության աղբյուրը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան