ԵՄ-ԿՎՀ համագործակցությունում առկա են խնդիրներ․ Politico
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անկայուն արտաքին քաղաքականությունը սասանել է եվրոպական երկրների վստահությունը Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության հնարավորության հարցում, գրել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը գաղտնի ուղևորություն է կատարել Բրյուսել։ Նա հանդիպել է Եվրամիության պաշտոնյաների հետ՝ հանգստացնելու նրանց մտահոգությունները հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ:
Հոդվածում ասվում է, որ Եվրամիության որոշ երկրներ անհանգստացած են Թրամփի օրոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունից: Նրանց համար խնդիր են դարձել Թրամփի վարչակազմի քաղաքականության «անկանխատեսելի» փոփոխությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան