Ում միջոցով ԵՄ-ն կհարվածի Ռուսաստանին․ Սերբիայի նախկին փոխվարչապետ
Աշխարհ
Եվրամիությունն արհամարհում է Սերբիային և ցանկանում է նրա միջոցով հարված հասցնել Ռուսաստանին: Նման կարծիք է հայտնել Սերբիայի նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը Lenta-ի հետ զրույցում։
Վուլինն ընդգծել է, որ Եվրամիությունը Սերբիայից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ իմանալով, որ Ռուսաստանի համար սահմանափակումները վնաս չեն պատճառի:
«ԵՄ երկրները գիտեն, որ դա կոչնչացնի սերբական տնտեսությունը, ուժեղ պառակտում կառաջացնի սերբական հասարակության մեջ, սակայն ցանկանում են, որ դա տեղի ունենա, քանզի դա Ռուսաստանին հոգեբանական վնաս կհասցնի», - նշել է նախկին փոխվարչապետը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան