Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են
Գիտություն և Մշակույթ
Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանը ՀՀ գլխավոր դատախազի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով` Գոշի «Գիրք դատաստանի»-ին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում «Դատաստան» ստեղծագործությունը, համապատասխանաբար, կատարելու և հեղինակելու համար: Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ Դատախազության և Մատենադարանի համագործակցությամբ կազմակերպված Միջազգային գիտաժողովի շրջանակում Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից (Լիբանան) Մատենադարան է բերվել Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ի հնագույն օրինակը. այս բացառիկ ցուցադրության վերջին օրն է այսօր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ