Ֆինլանդիան վախեցել է Ռուսաստանի հետ հակամարտությունից․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Ֆինլանդիայի Հարավային Կարելիա շրջանի բնակիչները վախենում են ՆԱՏՕ-ի պատճառով Ռուսաստանի հետ հակամարտությունից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Իմատրա քաղաքի վետերանների թանգարանի տնօրեն Յարմո Իկյավալկոյի կարծիքով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և նրա պաշտպանական ուժերի վիճակի վերաբերյալ Ֆինլանդիայի պարծենկոտությունը, ինչպես նաև նախագահ Ալեքսանդր Ստուբբի հայտարարությունները «անկասկած նյարդայնացնում են Ռուսաստանին»:
«Մենք կարող ենք միայն հուսալ, որ ավելի մասշտաբային միջազգային հակամարտություն չի առաջանա», - ասել է նա: Իմատրայում ոչ մեծ զբոսաշրջային բիզնեսի սեփականատեր Թոնի Կայնուլայնենը նշել է, որ այլ երկրների տուրօպերատորները մտահոգություն են հայտնում և դադարում են Ֆինլանդիան անվտանգ վայր համարել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան