ՀԱՄԱՍ-ը խաբել է Իսրայելին
Մերձավոր Արևելք
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից Իսրայելին փոխանցված երեք մարմինները իսրայելցի պատանդների մասունքներ չեն։ Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
«Կարմիր Խաչը երեկ երեկոյան հայտարարել է, որ երեք մարմին է տեղափոխվել Իսրայել, սակայն գնահատվում է, որ պատանդների մարմին լինելու հավանականությունը ցածր է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԱՄԱՍ-ին սպառնացել էր հետևանքներով, եթե հրաժարվի վերադարձնել իսրայելցի պատանդների մարմինները: Նա ընդգծել է, որ Գազայի կարգավորման համաձայնագրի մասնակից երկրները միջոցներ կձեռնարկեն, եթե պաղեստինյան շարժումը չկատարի իր պարտավորությունները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան