ՌԴ ՊՆ․ Ուկրաինական ուժերը փորձել են հարվածել Ղրիմին, սակայն երեք անօդաչու ոչնչացվել է
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածել Ղրիմին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես նշվում է գերատեսչության Telegram-ալիքում, ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է մեկ անօդաչու Ղրիմի երկնքում, իսկ ևս երկուսը՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերում։
Նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 1-ի գիշերը Ուկրաինան արձակել է 98 անօդաչու Ռուսաստանի ուղղությամբ։ Դրանցից 45-ը խոցվել է Բելգորոդի մարզում, իսկ մնացածը՝ ընդհանուր առմամբ 10 տարբեր շրջաններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմում վառելիք-քսուկային պահեստում բռնկվել էր հրդեհ՝ Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան