Սոչիի օդանավակայանում մոտ երկու տասնյակ չվերթ է հետաձգվել․ ուղևորներին ներքնակներ են բաժանել
Աշխարհ
Սոչիի օդանավակայանում գիշերը անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով հետաձգվել է մոտ երկու տասնյակ չվերթ։ Ուղևորներին տրամադրվել են փչովի ներքնակներ։
Baza–ի տվյալներով՝ Սոչիից չվերթների մեծ մասը հետաձգվել է չորսից հինգ ժամով, սակայն դրանցից մեկը՝ 11 ժամով։ Ուղևորները գիշերել են սպասասրահներում։ Նրանց տերմինալում տրամադրվել են ներքնակներ, վերմակներ և ջուր։ Այս պահին հետաձգված է տասնյոթ չվերթ։
Ռոսավիացիայի տվյալներով՝ Սոչիի օդանավակայանը վերսկսել է իր գործունեությունը ժամը 8-ին, սակայն գիշերային չվերթները դեռ չեն իրականացվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան