Ձնահյուսի հետևանքով Իտալիայում զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց
Աշխարհ
Հյուսիսային Իտալիայի Տրենտինո-Հարավային Տիրոլ շրջանում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց։ Այս մասին հայտնում է տեղական Alto Adige թերթը՝ հղում անելով տեղական լեռնային փրկարարական ծառայությանը։
Կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նախորդ երեկոյան Օրտլեսի լեռնաշղթայում անհետ կորած երկու լեռնագնացների մարմինները։ Մահացածները նույնականացվել են որպես հայր և նրա 17-ամյա դուստրը։
Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղի են ունեցել բարդ պայմաններում. շաբաթ օրը նախորդ երեք զոհերի մարմինները գտնելուց հետո աշխատանքները ստիպված էին եղել դադարեցնել խիտ մառախուղի պատճառով։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր