Ռուսաստան- Էստոնիա սահմանին հայտնաբերվել է 250 կգ քաշով ավիառումբ
Աշխարհ
Ռուսաստանին սահմանակից Էստոնիայի Նարվա-Յոյեսու շրջանում հայտնաբերվել է 250 կգ քաշով խոշոր ավիառումբ։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է Рostimees թերթը։
Գտածոն պատահաբար հայտնաբերել է տեղի բնակիչը՝ անտառում զբոսնելիս։ Ռումբերի վնասազերծման մասնագետները արագ ժամանել են դեպքի վայր և արկը նույնականացրել որպես ավիացիոն ռումբ։ Նախնական տվյալներով, այն կարող է թվագրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանին, գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն