Թրամփը կարծում է, որ Մադուրոյի օրերը՝ որպես Վենեսուելայի նախագահ, «հաշված» են
Աշխարհ
Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի նախագահությունը մոտենում է ավարտին, CBS News-ին տված հարցազրույցում լրագրողի հետ համաձայնել է ԱՄՆ նախագահը։
«Ես կասեի՝ այո։ Կարծում եմ՝ այո», - պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Մադուրոյի նախագահական օրերը հաշված են։
Ավելի վաղ «Miami Herald»-ը տեղեկացել էր, որ Սպիտակ տունը հաստատել է Վենեսուելայում ռազմական թիրախների վրա հարվածները: Այս տեղեկությունը ավելի ուշ «New York Post»-ին հաստատել էր Սպիտակ տան աղբյուրը: «Մադուրոն դառնում է անցյալի մասունք, և բացվում է ազատ ու բարգավաճ Վենեսուելայի արշալույսը: Մի քանի օրից նրա մասին կխոսվի անցյալ ժամանակով, և պատմությունը կդատի [նրա գործողությունները]», - ասել էր աղբյուրը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան