Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը 

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. հայկական դրամատիկական վերածնված թատրոնի առաջնախաղը կարտացոլի արցախյան արարող կյանքի մթնոլորտը

Գիտություն և Մշակույթ

Եկել է երկար սպասված պահը, երբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական վերածնված թատրոնը հնարավորություն ունի իր հավատարիմ հանդիսատեսին, արվեստասերներին և արցախցի հայրենակիցներին հրավիրելու «Արցախյան սիրո հեքիաթ, կամ Արա, պա ստի պեն կինի՞» ներկայացման առաջնախաղին։

Այն տեղի կունենա նոյեմբերի 12-ին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում (Մոսկովյան փողոց, 3): Խորհրդանշական է, որ Ստեփանակերտի թատրոնի երևանյան դեբյուտը կհանդիսանա մի ներկայացում, որը բեմադրվում է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի կողմից արցախյան բարբառով գրված պիեսի մոտիվներով: Այն 44-օրյա պատերազմից առաջ թատրոնի վերջին ներկայացումն էր Ստեփանակերտի բեմում։

Ռեժիսոր և թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Ռուզան Խաչատրյանի բեմադրությունը մարդկային զգացմունքների և անկեղծ սիրո միջոցով արտացոլում է արցախյան արարող կյանքի մթնոլորտը: «Արցախյան սիրո հեքիաթը» ներկայացում է, որը նպատակ ունի, թեկուզ միայն մի պահ, հանդիսատեսին վերադարձնելու իր կորցրած հեքիաթը: Մեր հեքիաթը գուցե կախարդական, շքեղ կամ փայլփլուն չէր, բայց այն մերն էր՝ պարզ ու մաքուր, գեղեցիկ ու պայծառ, և ամենակարևորը՝ իրական։ Ներկայացումը բեմադրվում է արցախյան բարբառով՝ իր յուրահատկությամբ և հմայքով», - նշում է ռեժիսորը։

Մյուս կողմից, այս ներկայացումը Հայաստանի մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալու արցախյան յուրահատուկ բարբառին, արցախցիների ջերմությանն ու անմիջականությանը։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի վերածննդի հիմքերը դրվել են «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության և Հայաստանի թատերական գործիչների միության գործընկերության շնորհիվ։ 93-ամյա փառահեղ արցախյան թատրոնը մասնագիտորեն վերակազմավորելուն և դրա գործունեությանը աջակցելուն ուղղված գործընկերությունը ամրագրված է երկու կազմակերպությունների միջև կնքված համագործակցության համաձայնագրով, որը այս տարվա օգոստոսին ստորագրվել է նրանց ղեկավարներ Յուրի Նավոյանի և Հակոբ Ղազանչյանի կողմից։

Արդեն երեք ամիս է, ինչ թատերախումբը, որի կազմում են մինչև երեսուն տարվա բեմական փորձ ունեցող արցախցի դերասաններ, փորձեր է անցկացնում Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում և «Դիալոգ» մշակութային կենտրոնում։ Սրանք այն դերասաններն են, ովքեր իրենց տաղանդով և անմիջական խաղով գերել են հանդիսատեսին Ստեփանակերտի բեմում՝ ներկայացնելով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային դրամատուրգների պիեսներ, ստեղծելով վառ կերպարներ՝ սկսած Օնեգինից մինչև Ռոմեո և Ջուլիետ։

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության համակարգային աջակցության շնորհիվ թատերախմբի գործունեությունը դրված է մնայուն հիմքերի վրա, ինչը թույլ է տալիս թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարին և դերասաններին կենտրոնանալ ստեղծագործական գործընթացի վրա և աշխատել  բեմադրությունների որակի վրա։ Ավելին, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հովանու ներքո այս տարվա սեպտեմբերից Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում գործում է արցախյան դասարան, որը հետագայում թատրոնին թույլ կտա իր կազմը համալրել նոր մասնագետ կադրերով: Թատրոնը նախատեսում է ներկայիս առաջնախաղային  ներկայացումից հետո բեմադրել հայ դասական Մուրացանի «Ռուզան» պիեսը։

Նշենք, որ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական ​​հայկական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին և մինչև 2023 թվականը իր գործունեության ընթացքում բեմադրել ավելի քան 450 ներկայացում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ամենադիտված