Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վախեցել են Ռուսաստանի հետ պատերազմից
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախկին ղեկավար Նիկոլաս Հոութոնը կոչ է արել մեծացնել պաշտպանական բյուջեն «ռուսական սպառնալիքի» պատճառով: Այս մասին գրում է Express թերթը։
Լորդերի պալատում քննարկումների ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը կունենա մոբիլիզացված զինված ուժեր, ռազմավարական առավելությունների մեծ շարք, ինչպես նաև մարտահրավերներին հարմարեցված տնտեսություն: «ՆԱՏՕ-ն և Մեծ Բրիտանիան, մասնավորապես, նախկինի պես առաջնահերթ ուշադրություն են դարձնում սոցիալական նպաստներին, այլ ոչ թե ազգային անվտանգությանը», - ընդգծել է Հոութոնը:
Քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել՝ գնահատելով պաշտպանական ոլորտի ֆինանսավորման հետ կապված իրավիճակը՝ այն անվանելով «սարսափելի»: Բացի այդ, վերջինս հստակեցրել է, որ առանց անհրաժեշտ ֆինանսավորման երկրի պաշտպանության երեք առանցքային նպատակներից ոչ մեկը՝ դիմադրություն այսպես կոչված հիբրիդային սպառնալիքներին, Ուկրաինայի ֆինանսավորումն ու ուժերի ինտեգրումը, չի հասնի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան