ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Այսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. Զուրաբյան Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները 

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ

Աշխարհ

Երեկ ուշ երեկոյան Սանկտ-Պետերբուրգում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների միջև ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրին՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես հետաքրքրված էր այս պայմանագրի ստորագրմամբ, որը կնպաստի ԱՊՀ անդամ-երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Մենք պարտավոր ենք ստեղծել ժամանակակից հարթակներ, որոնք թույլ կտան մեր տնտեսություններին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: Մեր կողմից ստորագրված այս փաստաթուղթը նոր խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների և մեր երկրների տնտեսական հետագա աճի համար: Այսօր նաև քաղաքական կամք էր պահանջվում ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից՝ այս փաստաթղթի ստորագրման համար: Կարծում եմ՝ այսօր պատմական օր է, որն ապացուցում է, որ ԱՊՀ-ն ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում»:

Այսօր առավոտյան Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Սանկտ- Պետերբուրգի ֆինանսների և տնտեսության պետական համալսարան (նախկինում՝ Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտ): Հիշեցնենք, որ հենց այս ուսումնական հաստատությունում է բարձրագույն կրթություն ստացել ու թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանի Հանրապետության վարչապետը։

Տիգրան Սարգսյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, պատասախանել նրանց հետաքրքրող հարցերին ու հանդես եկել դասախոսությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի տնտեսական քաղաքականությանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է հարազատ բուհ այցելելու համար: Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հնարավոր ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված քաղաքականության մասին հարցին՝ նշել է, որ կառավարությունն առաջին հերթին պետք է ապահովի մակրոտնտեստեսական կայունություն՝ հետևելով բյուջետային դեֆիցիտին, արտաքին պարտքի կառավարելիությանը, լրացուցիչ դրամական պահուստների ապահովմանը և այլն: «Այս մեթոդաբանությամբ էլ մենք իրականացնում ենք մեր հակաճգնաժամային քաղաքականությունը: ԱՊՀ-ի շրջանակում ևս գործում են աշխատանքային խմբեր, որոնք մեզ են ներկայացնում լրացուցիչ առաջարկներ, թե ինչպես միասնաբար հաղթահարենք մեր երկրների տնտեսություններում հնարավոր բացասական երևույթները»:

Վարչապետը նշել , որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը ևս պետք է նպաստի համաշխարհային ֆինանսատնտեսական հնարավոր հարվածների մեղմմանն ու հաղթահարմանը:

Հետխոհրդային տարածքում եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին հարցին, Տիգրան Սարգսյանը նշել է. որ Հայաստանը դրական է վերաբերվում նման առաջարկին: «Այն հեռանկարային է և ժամանակին համընթաց»:

Խոսելով զբոսաշրջության զարգացման վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այս ոլորտը համարվում է կառավարության ծրագրային առաջնահերթ ուղղություններից մեկը: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ վերականգնել և շարունակվում են արդիականացվել մեր երկրի զբոսաշրջային կենտրոնների՝ Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Արզնիի ենթակառուցվածքները, որտեղ կարելի է կազմակերպել բարձրակարգ հանգիստ: «Հատկապես վերջին շրջանում նկատվում է Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք: Հայաստանն ունի զբոսաշրջության մեծ ներուժ նաև հոգևոր-մշակութային հուշարձանների առկայության տեսանկյունից, որոնք ունեն դարերի պատմություն: Հույս ունենք, որ առաջիկա տաս տարիների ընթացքում մեր երկիր այցելող զբոսաշրջիկների հիմնական հոսքը կլինի ԱՊՀ երկրներից»:

Ուսանողների խնդրանքով անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԼՂՀ-ն զարգանում է դինամիկ տեմպով:

«Տնտեսական աճն Արցախում մշտապես երկու անգամ ավելի է, քան Հայաստանում: ԼՂՀ-ում առկա է կազմակերպված քաղաքացիական հասարակություն: Երբեմն մենք նույնիսկ օրինակներ ենք վերցնում Լեռնային Ղարաբաղից՝ բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Կարծում եմ՝ ժամանակակից գործընթացները կստիպեն հակամարտության կողմերին գնալ խնդրի լուծման խաղաղ կարգավորմանը, քանի որ այստեղ ևս այլընտրանք չեմ տեսնում: Հարևան պետություններն արագ փոփոխվող աշխարհում պետք է գտնեն ընդհանուր լեզու՝ իրենց հետագա առաջընթացն ապահովելու համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը
Ամենադիտված