Թուրքիայում կանխատեսվում է, որ գնաճը մինչև 30%-ով կնվազի
Թուրքիա
Թուրքիայի կառավարությունը կանխատեսում է, որ գնաճը մինչև 2025 թվականի վերջը կնվազի մինչև 30%-ով։ Այս մասին ասել է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, հաղորդում է Prime-ը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցում նշվում է, որ սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 33,29%, ինչը նվազում է նշանակում օգոստոսի 32,95%-ի համեմատ։
«Հաջորդ տարվա նպատակը 20%-ից ցածր լինելն է և մինչև 2027 թվականը միանիշ թվերի հասնելը», - ասել է Յըլմազը։
Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը 43%-ից իջեցնել մինչև 40,5%։ Թուրքական կարգավորող մարմինը նաև իջեցրել է գիշերային վարկավորման տոկոսադրույքը՝ 46%-ից հասցնելով մինչև 43,5%-ի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան