Ինչ կանի Թրամփը Թայվանի և Չինաստանի հակամարտության դեպքում․ CBS
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատասխանել Չինաստանի հետ հակամարտության դեպքում ամերիկյան զորքերի կողմից Թայվանը պաշտպանելու մասին հարցին։ Նրա խոսքերն է փոխանցում CBS News-ը։
«Ես այն մարդկանցից չեմ, ովքեր ձեզ ամեն ինչ պատմում են պարզապես այն պատճառով, որ դուք ինձ հարց եք տալիս», - ասել Է Թրամփը և ակնարկել, որ Չինաստանի իշխանությունները հասկանում են, թե ինչ կարող է տեղի ունենալ:
Բացի այդ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ Թայվանի հարցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը չի քննարկվել: «Նա չի բարձրացրել այն. մարդիկ մի փոքր զարմացան դրանից», - ընդգծել է նախագահը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան