ՆԱՏՕ-ում հայտարարել են՝ Ուկրաինայում մարտական գործողությունները փակուղի են մտել
Աշխարհ
Ուկրաինայում մարտական գործողությունները հասել են գործնական փակուղու, ուստի «գրեթե ժամանակն է նստել և խոսել», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։
Նա նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի աջակցել Կիևին մինչև երկարատև խաղաղության բանակցությունների մեկնարկը։ Դրագոնեի խոսքով՝ եվրոպական երկրները ստացել են «զգոնության կոչ», որ նրանք պետք է պատրաստ լինեն աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ ապահովելով իրենց սեփական պաշտպանությունը։
Ծովակալը նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական առաջնահերթությունը ՀՕՊ համակարգի զարգացումն է։ Նա ընդգծել է, որ դաշինքի արևելյան սահմաններին «անօդաչու թռչող սարքերի պատի» ստեղծումը կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում։ Նորֆոլկում գտնվող ՆԱՏՕ-ի Դաշնակիցների վերափոխման հրամանատարությունը այժմ աշխատում է այս ուղղությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան