Սահմանվել է սրտի առողջության համար վճռորոշ տարիքը
Գիտություն և Մշակույթ
Հարավային Կարոլինայի համալսարանի բուժքույրական գործի դոցենտ Ջուել Սքոթի՝ The Conversation-ին տված հարցազրույցում ասվում է, որ մարդու սրտի առողջությանը բնորոշ կարևորագույն ժամանակահատվածը 17-ից 25 տարեկանն է։
Սքոթը բացատրել է, որ սրտի առողջությունը միջին տարիքում հանկարծակի չի վատանում. գործընթացը սկսվում է շատ ավելի վաղ, հաճախ աննկատ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շրջադարձային պահ է տեղի ունենում մոտ 17 տարեկանում. սա այն ժամանակն է, երբ սննդի, ֆիզիկական ակտիվության, քնի և արյան ճնշման հետ կապված ցուցանիշները սկսում են վատանալ։
«Դպրոցական ավարտին շատ դեռահասներ սկսում են զարգացնել առաջին ռիսկի գործոնները։ Ամենատարածված հետևանքը աթերոսկլերոզն է՝ հիվանդություն, որի դեպքում արյան անոթներում առաջանում են ճարպային վահանիկներ, որոնք խոչընդոտում են արյան հոսքը և մեծացնում սրտի կաթվածի ռիսկը», - նշել է փորձագետը։
Սքոթի խոսքով՝ հիմնական պատճառներն են ճարպակալումը, նստակյաց ապրելակերպը, արագ սննդի, ալկոհոլի և նիկոտինային արտադրանքի հաճախակի օգտագործումը։
Հետազոտողը հատկապես մտահոգիչ է համարել երիտասարդների շրջանում նիկոտինի օգտագործման աճը։ 2002-2018 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում 18-23 տարեկան երիտասարդների համամասնությունը, ովքեր օգտագործում են ծխախոտ, վեյփ կամ այլ նիկոտինային արտադրանք, գրեթե կրկնապատկվել է: Սքոթն ընդգծեց, որ նիկոտինը վնասում է արյան անոթները և արագացնում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացումը:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան