Հռոմի կենտրոնում պատմական աշտարակ է փլուզվել (տեսանյութ)
Գիտություն և ՄշակույթՀռոմի կենտրոնում գտնվող Կայսերական Ֆորայում տեղի է ունեցել պատմական աշտարակի մասնակի փլուզում։ Փրկարարները փլատակների տակ փնտրում են տուժածների, հաղորդում է Corriere della Sera-ն։
«Լարգո Կորրադո Ռիչիի Տոռե դեի Կոնտի աշտարակի մի մասը, որը ներկայումս վերականգնվում է, փլուզվել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:20-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման հետևանքով՝ վիրավորվել է մեկ աշխատող, ևս չորսը մնացել է աշտարակի գագաթին, բայց նրանց հաջողվել է փրկվել։
Փրկարարներն այժմ փորձում են փրկել մեկ այլ տղամարդու, որը առաջին հարկում է մնացել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան