Չինաստանը սկսում է հրաժարվել ռուսական նավթից՝ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին
Տնտեսություն
Չինաստանի խոշոր նավթավերամշակող ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից՝ վախենալով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, պետական հսկաներ՝ Sinopec-ը և PetroChina Co-ն, արդեն չեղարկել են մի շարք պայմանագրեր՝ Վաշինգտոնի կողմից «Լուկօյլ»-ի և այլ ռուսական էներգետիկ ընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումներից հետո։
Աղբյուրների խոսքով՝ նույնիսկ Չինաստանի մասնավոր ընկերություններն այժմ խուսափում են ռուսական նավթի գնումներից՝ վախենալով ԱՄՆ-ի և Եվրամիության հնարավոր տուգանքներից։ Այս քայլը կարող է դառնալ առաջին նշանը Պեկինի՝ ավելի զգուշավոր դիրքորոշման նկատմամբ ռուսական հումքի մատակարարումների հարցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան նույնպես սկսել է նվազեցնել ռուսական նավթի ներմուծումը՝ ակտիվորեն փոխարինելով այն այլ երկրների՝ մասնավորապես Մերձավոր Արևելքի մատակարարումներով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան