Ֆինլանդիայի նախագահն առաջարկել է Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպել նոյեմբերին
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը առաջարկել է նոյեմբերի վերջին անցկացնել Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովը, հաղորդում է Yle-ն։
Ազգային պաշտպանության դասընթացների բացման ժամանակ Ֆինլանդիայի առաջնորդը առաջարկել է Պուտինի և Թրամփի միջև նոր բանակցություններ անցկացնել Յոհաննեսբուրգում՝ նոյեմբերի 21-22-ը նախատեսված G20 գագաթնաժողովում։
Հոկտեմբերի 28-ին Ստուբը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համատեղ հայտարարություն են տարածել, որում ուրվագծել են ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը։
Հոկտեմբերի 21-ին Ալեքսանդր Ստուբը առաջարկել է աստիճանաբար վերացնել հակառուսական պատժամիջոցները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն