Եվրոպական երկրում վտանգավոր հիվանդության պատճառով բարձր ռիսկի ռեժիմ են սահմանել
Աշխարհ
Ավստրիայում թռչնագրիպի պատճառով բարձր ռիսկի ռեժիմ են սահմանել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Գործակալության տվյալներով՝ եվրոպական երկրում վտանգավոր հիվանդության հինգ դեպք է հայտնաբերվել։ Իշխանությունները կարծում են, որ սանիտարական միջոցը թույլ կտա կանխել վայրի թռչունների և ընտանի թռչունների միջև շփումը և դրանով իսկ թույլ չտալ թռչնագրիպի փոխանցումը տեղական տնտեսություններին:
Ընտանի թռչունների տերերին խորհուրդ են տվել կենդանիներին պաշտպանել վայրի թռչուններից ցանցերի օգնությամբ, կերակրել և ջրել դրանք բացառապես ներսում կամ ծածկի տակ, ինչպես նաև հատուկ խնամքով մաքրել և ախտահանել տրանսպորտային միջոցները, բեռնման վայրերը և սարքավորումները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան