Վանա լիճը պայքարում է երաշտի դեմ
Աշխարհ
Վանա լիճը երաշտի ու գլոբալ տաքացումների պատճառով օրեցօր ցամաքում է։ Լճի ափամերձ տարածքներում ի հայտ են եկել սյունաձև, կոնաձև գոյացումներ (ստալագմիտներ), հին կառույցների մնացորդներ ու ավերակներ, որոնք տարիներ շարունակ ջրի տակ են եղել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Մասնագետները նշում են, որ Վանա լիճը կլիմայի գոբալ փոփոխության մշտադիտարկման համար հիմնական օրինակներից մեկն է, քանի որ այն փակ լիճ է և կլիմայական փոփոխություններն այնտեղ առավել քան տեսանելի են։
Մասնագետները նաև նշում են, որ լճի ափամերձ տարածքներն այնքան են ցամաքել, որ նախկինում ջրի տակ եղած նավամատույցներն անգամ այժմ գտնվում են լճից 500մ հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)