Նեպալում ձնահոսքի հետևանքով յոթ լեռնագնաց է զոհվել
Աշխարհ
Նեպալի Յալունգ Ռի բազային ճամբարում նոյեմբերի 3-ին ձնահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, իսկ չորսը անհետ կորել են, հաղորդում է տեղական Kathmandu Post թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Մահացածների թվում կան ԱՄՆ-ի երեք քաղաքացի, մեկ կանադացի, մեկ իտալացի և երկու նեպալցի», - ասել է Դոլախա շրջանի փոխոստիկանապետ Գյան Կումար Մահատոն։
Նա հավելել է, որ ևս չորս մարդ վիրավորվել է: Ոստիկանության տվյալներով՝ ձնահոսքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արտասահմանցի և նեպալցի լեռնագնացների խումբը և նրանց ուղեկցորդները վրան են տեղադրել Յալունգ Ռի լեռան ստորոտում՝ պատրաստվելով բարձրանալ Դոլմա Խանգի (6332 մ) ամենաբարձր գագաթը: Տարածքում փրկարարական աշխատանքները շարունակվում են:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան