Արեգակի վրա սկսվել են ուժեղ բռնկումները
Գիտություն և Մշակույթ
Երկշաբաթյա ընդմիջումից հետո Արեգակի վրա վերսկսվել են հզոր արեգակնային բռնկումներ, իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
Հաղորդվել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ի սահմաններում աստղի արևելյան եզրին տեղի է ունեցել M1.0 բռնկում, որը դասակարգվում է որպես IV դասի ակտիվություն՝ ըստ արեգակնային ֆիզիկայում օգտագործվող հնգաստիճան սանդղակի: Այս իրադարձությունը նախորդում է արեգակնային ակտիվության երկարատև աճին, որը գագաթնակետին կհասնի նոյեմբերի 3-9-ը շաբաթվա ընթացքում: Աստղի ձախ եզրին նկատվում են երկու հզոր ակտիվության կենտրոններ, որոնք դուրս են գալիս դեպի Երկիր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ