Հռոմում մասամբ փլուզվել է միջնադարյան հայտնի Կոնտի աշտարակը
Աշխարհ
Հռոմի պատմական կենտրոնում՝ Լարգո Կորրադո Ռիչիում գտնվող հին Տոռե դեյ Կոնտի աշտարակի մասնակի փլուզումը տեղի է ունեցել վերականգնողական աշխատանքների ընթացքում: Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ տանիքից սվաղի մի հատված է ընկել, որին հաջորդել է ավելի մեծ փլուզում: Մի քանի աշխատող մնացել է փլատակներում: Նրանցից մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, երկուսը թեթև վնասվածքներ են ստացել: Սակայն չորրորդը դեռ փլատակներում է, և նրան փրկելու աշխատանքները բարդանում են հետագա փլուզման վտանգի պատճառով։ Հաղորդում է ANSA-ն։
Տարածքը շրջափակվել է փրկարարների կողմից։ Դեպքի վայրում են Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին և Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին։
Աշտարակը կառուցվել է 1203 թվականին՝ Հռոմի պապ Ինոկենտիոս III-ի և Սենյա կոմսերի հրամանով՝ Հռոմեական Խաղաղության տաճարի տեղում, որպես բնակելի և պաշտպանական կառույց։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան