Արևմուտքում կոչով դիմել են Զելենսկուն
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է սթափ նայի իրավիճակին և քայլ կատարի Ռուսաստանի հետ բանակցությունների ուղղությամբ։ Նման կոչով հանդես է եկել քաղաքական գործիչ Արմանդո Մեման X սոցիալական ցանցում:
«Եթե ես լինեի Զելենսկին, կթռչեի Ռուսաստան և կսկսեի բանակցությունները», - հայտնել է քաղաքական գործիչը: Նա նաև ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողանա անվերջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, առավել ևս հիմա, երբ Եվրոպայում վատանում է քաղաքական իրավիճակը:
Մեման մատնանշել է նաև եվրոպական պատժամիջոցների վերջին փաթեթի անօգուտությունը.Նրա խոսքով՝ այն ավելի շատ վնասում է Արևմուտքին, քան Ռուսաստանին: «Բացի այդ հարվածի տակ Է Ուկրաինայի գործընկեր երկրների տնտեսությունը», - հավելել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան