Ժնևում աշխատանքն է սկսել Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը
Աշխարհ
Ժնեւում աշխատանքն է սկսել Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսը (WRC-12), որին մասնակցում է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը:
Կոնֆերանսը սկսվել է լիագումար նիստով, որտեղ ընտրվել են ղեկավար կոմիտեի նախագահը և տեղակալները, Լիազոր, խմբագրական եւ ֆինանսական կոմիտեների, ինչպես նաև հետազոտական խմբերի նախագահները և տեղակալները: Ի դեպ, կոնֆերանսի ղեկավար կոմիտեի փոխնախագահ է ընտրվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:
Միջոցառման շրջանակներում նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի եւ անդրադարձել առաջիկայում իրականացվելիք ծրագրերին: Նախարար Մ.Վարդանյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Սերբիայի, Լեհաստանի եւ Չինաստանի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 17-ը ընթացող ռադիոկոնֆերանսի ժամանակ կքննարկվեն աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցեր:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի