Հարավային Կորեան հրաժարվել է միջուկային զենք մշակելու իր ծրագրերից
Աշխարհ
Հարավային Կորեան սեփական միջուկային զենք մշակելու մտադրություն չունի։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Ան Կյու-բեկը, հաղորդում է Yonhap-ը։
Նոյեմբերի 4-ին պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում, որից հետո պաշտոնյաները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ Ասուլիսի ժամանակ Ան Կյու-բեկը նշել է, որ Հարավային Կորեան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է։
«Հետևաբար, մենք միջուկային զենք չենք մշակելու», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան