Ռուսաստան-ԱՄՆ շփումներում պահպանվում է «Ալյասկայի ոգին»․ Պոլյանսկի
Ռուսաստան
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին խոսել է ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հարաբերությունների մասին: Նրա խոսքերը մեջբերում է RBC-ն։
Պոլյանսկին ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումներում պահպանվում է այսպես կոչված «Ալյասկայի ոգին»: «Մենք ամերիկացի դիվանագետների հետ մշտապես հանդիպում ենք, շատ հարցերում նրանց հետ շփվում ենք, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի օրակարգին», - նշել է ներկայացուցիչը:
Դիվանագետը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև վերածնվել է «որոշակի համերաշխություն»: Պատվիրակությունները հանդիպում են, քննարկում դիրքորոշումներն ու որոշումների նախագծերը դրանց քննարկումից առաջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան