Ամերիկյան կործանիչները Բելգիայում սկանդալի պատճառ են դարձել
Աշխարհ
Բելգիայում սկանդալ է հասունանում ամերիկյան F-35 կործանիչների նախնական մատակարարման շուրջ: Ըստ 20minutes-ի՝ դրանք չափազանց թանկ են շահագործելու համար, աղմկոտ են և «չափազանց» փոքր են թագավորության համար։
Պարբերականը նշում է, որ նոր, թանկարժեք կործանիչների դեմ քննադատության առաջին ալիքը սկսվել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի՝ վերջերս դաշնային խորհրդարանում ելույթից հետո: Նա հայտարարել է, որ թագավորության օդային տարածքը «անբավարար» է F-35-ի ուսումնական թռիչքների համար: Հետևաբար, երկիրը ստիպված կլինի բանակցել Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Իտալիայի երկնքի օգտագործման շուրջ։
«Բելգիան F-35-ի համար իր չափազանց փոքր երկնքի պատճառով՝ դարձել է համացանցային ծաղրի առարկա», - նշում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան