Ինչ է ասել ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Զելենսկուն Կիևում հանդիպման ժամանակ․ ԶԼՄ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը ընդգծել է Ռուսաստանի հետ զինված հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը: Ամերիկացի դիվանագետն ինքը հայտարարել է այս մասին իր X սոցիալական ցանցի էջում։
«Ես հստակեցրել եմ, որ այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի, և որ ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերով ձեռք բերված խաղաղությունը առաջ շարժվելու միակ կենսունակ ուղին է», - ասել է Ուիթաքերը։
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը և Զելենսկին բանակցություններ են վարել Կիևում: Ամերիկացի դիվանագետը Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել աշխատանքային այցով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան