Ինչ զենք կխնդրի Վենեսուելան Ռուսաստանից․ MWM
Համաշխարհային Մամուլ
Վենեսուելան կարող է Ռուսաստանից 5 տեսակի սպառազինություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և ամերիկյան բանակի կողմից հարձակման ակնկալիքի ֆոնին: Այս մասին, հղում անելով սեփական անանուն աղբյուրներին, հայտնում է Military Watch Magazine բլոգը։
Նյութում ասվում է, որ Կարակասը հույս ունի առափնյա պաշտպանության Бастион համակարգի, Буян-М կամ Каракурт դասի կորվետների, Су-30М2 կործանիչների, Х-32 թևավոր հրթիռների և Варшавянкаդասի հարվածային սուզանավի վրա:
Ներկայիս տեսքով Վենեսուելայի զինված ուժերը կարող են սպառնալ ամերիկյան զինվորականներին X-31A հականավային հրթիռներով, որոնք արձակվում են Су-30МК2 կործանիչների օգնությամբ, սակայն ներուժը նվազեցնում է նման ինքնաթիռների փոքր թիվը: Կարակասը նաև ունի երկու սուզանավ, որոնք թողարկվել են Գերմանիայում 1970-ականներին, բայց քանի որ Բեռլինը Վաշինգտոնի դաշնակիցն է, դժվար է հույս դնել դրանց վրա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան