Վենեսուելան մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ. Մադուրո
Աշխարհ
Վենեսուելայի կառավարությունը մշտական կապի մեջ է Մոսկվայի հետ երկխոսության շատ զարգացող ուղղություններով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է EADaily-ն:
«Ամեն ինչ ճիշտ է։ Այդպես էլ պետք է լինի։ Հանգստություն, վստահություն և եղբայրություն: Մենք ամենօրյա, մշտական հաղորդակցություն ունենք Ռուսաստանի կառավարության հետ բոլոր թեմաների շուրջ, քանի որ զարգացման բազմաթիվ ուղղություններ ունենք», - ասել է նախագահը։Վենեսուելայի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդգրկում են բոլոր առանցքային ոլորտները՝ արդյունաբերական, տեխնոլոգիական, գիտական, տնտեսական, ֆինանսական, դրամական և ռազմական:
Նա ընդգծել է, որ համագործակցությունը կառուցվում է հավասարության, հարգանքի և փոխշահավետության սկզբունքների վրա: «Ռուսաստանը համաշխարհային մեծ տերություն է, բայց միևնույն ժամանակ ունակ է հավասարության և հարգանքի հարաբերություններ հաստատել այնպիսի երկրների հետ, ինչպիսին Վենեսուելան է։ Այդ հարաբերությունները կարելի է օրինակելի համարել փոխադարձ զարգացման համար», - նշել Է նախագահը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան