Թուրքիայում հրաժարվել են Նեթանյահուի կառավարության հետ կապեր հաստատել
Թուրքիա
Թուրքիան անհնար է համարում, որ կարող է կապեր հաստատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության հետ։ Այս մասին հայտարարել է կառավարամետ թուրքական Hürriyet թերթի սյունակագիր Հանդե Ֆիրաթը՝ մեկնաբանելով Անկարայում ԱՄՆ դեսպանի և Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքի՝ Թուրքիայի և Իսրայելի միջև մերձեցման մասին հայտարարությունը։
«Անհրաժեշտ չէ մանրամասն նկարագրել Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններում լարվածության աստիճանը», - նշել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած Ֆիրաթը։
Լրագրողը ընդգծել է, որ Թուրքիայի համար որոշիչ գործոնները կլինեն Իսրայելի նոր կառավարության գաղափարախոսությունն ու քաղաքականությունը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր