Գերմանիայում արձագանքել են Դմիտրիևի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին խոսքերին
Աշխարհ
Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհող Նորվեգիան վաճառվել է։ Այս մասին հայտարարել է գերմանացի գործարար Կիմ Շմիցը, որը հայտնի է Քիմ Դոտկոմ կեղծանունով, փոխանցում է RIA Novosti-ն։
«Նորվեգիան վաղուց է վաճառվել», - հայտարարել է գործարարը: Նոյեմբերի 3-ին ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն առաջարկել է վերանվանել Խաղաղության Նոբելյան մրցանակը:
Նրա խոսքով՝ կհամապատասխանի պատերազմի Նոբելյան մրցանակ անվանումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն