Նորվեգիան արդիականացնում է Ռուսաստանի հետ սահմանը
Աշխարհ
Նորվեգիայի ոստիկանությունը, համագործակցելով երկրի զինված ուժերի հետ, կբարելավի Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային հսկողության համակարգը։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի ոստիկանության վարչությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Նորվեգիան այս նպատակով ստացել է մոտավորապես 191 միլիոն նորվեգական կրոն (16,4 միլիոն եվրո)։ Ակնկալվում է, որ այս միջոցները զգալիորեն կբարելավեն ռուս-նորվեգական սահմանի երկայնքով սահմանային հսկողության համակարգը։
Ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն՝ ստեղծվել է հատուկ միջգերատեսչական ղեկավար խումբ՝ հսկողության համակարգի արդիականացման իրականացումն ապահովելու համար։ Առաջին հանդիպման ժամանակ խմբի անդամները զննել են սահմանի այն հատվածը, որը գտնվում է նախկին Սկաֆերհյուլետ անցակետի մոտ, որտեղ նախատեսվում է սկսել փոփոխությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան