Պարսից ծոցի երկրները դուրս են բերում իրենց դիտորդներին Սիրիայից
Աշխարհ
Պարսից ծոցի երկրները հայտարարել են, որ դուրս են բերում Սիրիայից իրենց դիտորդներին։ Այս երկրների դիտորդները Սիրիայում տիրող իրավիճակի մոնիտորինգին մասնակցում էին Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելության կազմն ընդլայնելու շրջանակներում։
Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքը հետևում է Սաուդյան Արաբիայի դիտորդական խմբի անդամներից մեկի օրինակին և կիրակի օրը դուրս է բերելու իր դիտորդներին։ Սաուդյան Արաբիան հայտարարել է նաեւ, որ Սիրիան չի համապատասխանում որևէ համաձայնության։ Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելության նպատակն է՝ վերջ դնել Սիրիայում տիրող բռնություններին և սպանություններին, որի հետևանքով՝ ըստ ՄԱԿ-ի տվյալների զոհվել է ավելի քան 5 հազ. մարդ։ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը քաղաքական եւ տնտեսական դաշինք է, որին անդամակցում են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, ԱՄԷ, Օմանը, Բահրեյնը և Քաթարը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ