Ռոնալդուն հեգնական պատասխան է տվել այն հարցին՝ արդյոք ինքը միլիարդատեր է (տեսանյութ)
ՏեսանյութերՊորտուգալիայի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեգնանքով է պատասխանել լրագրող Պիրս Մորգանի՝ իր ֆինանսների մասին հարցին: Հարցազրույցի նախնական տարբերակում ներառված հատվածը հրապարակվել է Ռոնալդուի YouTube ալիքում։
Մորգանը ֆուտբոլիստին անցյալ շաբաթ հարցրել է, թե արդյոք նա միլիարդատեր է դարձել: Հարցը կապված էր հոկտեմբերին հրապարակված Bloomberg-ի հոդվածի հետ, որտեղ պնդվում էր, որ Ռոնալդուն միլիարդատեր դարձած առաջին ֆուտբոլիստն է, որի կարողությունը գնահատվում է 1,4 միլիարդ դոլար զուտ կարողությամբ։
«Ոչ, դա ճիշտ չէ: Ես միլիարդատեր եմ դարձել մի քանի տարի առաջ», - պատասխանել է Ռոնալդուն։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել