Լիտվայում բացատրել են՝ ինչու են մաքսանենգ բեռով օդապարիկները դադարել հատել երկրի սահմանները
Աշխարհ
Լիտվայի նախագահի խորհրդական Դեյվիդաս Մատուլիոնիսը Žinių radijas ռադիոյով հայտարարել է, որ Լիտվայի օդային տարածքը խախտող մաքսանենգ բեռով օդապարիկները դադարել են հատել երկրի սահմանները քամու արագության փոփոխության պատճառով։
«Վերջին օրերին մենք չենք տեսել մաքսանենգ օդապարիկներ, ոչ թե բելառուսական իշխանությունների կողմից ձեռնարկված որևէ նախաձեռնողական միջոցառման կամ Լիտվայի կողմից ձեռնարկված քայլերի, այլ հիմնականում այն պատճառով, որ քամու ուղղությունը փոխվել է», - ասել է նա։
Մաքսանենգների կողմից օգտագործվող օդապարիկները պասիվ օդային օբյեկտներ են, որոնց թռիչքի ուղղությունը փոխվում է՝ գերիշխող քամիներից կախված։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան