Ռուսաստանը բողոք է հայտնել Իտալիային
Ռուսաստան
Ռուսաստանը բողոք է հայտնել Իտալիային։ Այս մասին հայտնում է Հռոմում ՌԴ դեսպանատունը Telegram-ում։
Նշվում է, որ նոյեմբերի 4-ին Իտալիայի արտաքին գործերի նախարարություն իտալական կողմի խնդրանքով այցելել է ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Միխայիլ Ռուսսկին: Նա «խիստ դժգոհություն» է հայտնել ԶԼՄ-ներում անցկացվող հակառուսական արշավից ։
«Արշավի համար պատրվակ է դարձել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հիմնավորված մտահոգությունը Իտալիայի պատմամշակութային ժառանգության ոլորտի թերֆինանսավորման կապակցությամբ՝ Ուկրաինայում հանցավոր ահաբեկչական ռեժիմին աջակցելու համար իտալացի հարկատուների միջոցների անմտածված ծախսման պատճառով», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան