Հալեպի համալսարանում զոհերի թիվը հասել է 82-ի. Սիրիայի դեսպան
Մերձավոր Արևելք
Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպի համալսարանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 82 մարդ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին, փոխանցում է Reuters-ը:
Ահաբեկիչները նողկալի հանցանք են գործել՝ հրետանակոծելով Հալեպի համալսարանը, հայտնել է Ջաֆարին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ժամանակ: Զոհվել է 82 մարդ, ևս 162-ը վիրավորվել են, պատմել է նա՝ նշելով, որ զոհերն ու վիրավորները համալսարանի ուսանողներ են եղել:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել համալսարանի հանրակացարանների և ճարտարապետական ֆակուլտետի միջև ընկած հատվածում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ