Հիմնանորոգվում է Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս ճանապարհի մի հատվածը (Լուսանկարներ)
Հայաստան
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, /Հ-45/ (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+000 հատվածը։
Սիսիանից Արևիս ձգվող 10կմ ճանապարհահատվածում այժմ աշխատանքներ են տարվում հողային պաստառի կառուցման, արհեստական կառուցվածքների հիմնանորոգման ուղղությամբ։ Ճանապարհին կատարվում են նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ. շուրջ 8կմ հատվածն ասֆալտապատ է։ Նախատեսված շինարարության մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացված է։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան