Եվրահանձնաժողովը նախատեսում է ներդնել վիզային նոր մեխանիզմ՝ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է ներդնել վիզային նոր մեխանիզմ՝ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ Եվրամիությանը (ԵՄ) ինտեգրման ուղին վերադառնալու համար։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նոյեմբերին հուսով եմ՝ մենք կունենանք վիզային կասեցման նոր մեխանիզմ, որը թույլ կտա նոր միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ», - պարզաբանել է նա։
Կոսի խոսքով՝ Վրաստանը հեռանում է ԵՄ-ից, և նրա անդամակցության իրական գործընթացը «փաստացի կասեցված է 2024 թվականից ի վեր»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան