Մոսկվայում սահմանափակել են մուտքը դեպի Կարմիր հրապարակ
Աշխարհ
Երեքշաբթի օրը սահմանափակվել է Մոսկվայի Կարմիր հրապարակ մուտքը, փակվել են Նիկոլսկայա փողոցից և Վոսկրեսենսկի դարպասից մուտքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Սահմանափակ է նաև մետրոյի ելքերի շահագործումը դեպի Մանեժնայա և Կարմիր հրապարակներ։
Նոյեմբերի 7-ից 9-ը Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսվում է բացել «Կենդանի պատմությունների քաղաք» թանգարանը, որը նվիրված է 1941 թվականի ռազմական շքերթի 84-ամյակին։
Երեքշաբթի ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դրել Մինինի և Պոժարսկու հուշարձանին՝ նշելով Ազգային միասնության օրը։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)