Մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը
Աշխարհ
76 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է բալետի արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն։
«Յուրի Նիկոլաևը գնաց դրախտ...»,- գրել է նա։ Ցիսկարիձեն Նիկոլաևին անվանել է նաև այն մարդը, ով լուսավորել է աշխարհը հեռուստատեսությամբ։
Արտիստը չի նշել մահվան պատճառը։
Նիկոլաևը մի շարք հայտնի հաղորդումներ է վարել` «Առավոտյան փոստ», «Տարվա երգ», «Երկնագույն ճրագ», «Աստղային ժամ» և այլն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն